Լրահոս
Առողջապահական
22:25
07.01.25
803

Վիրուսային նոր հարձակում՝ Չինաստանից. սխտո՛րը կբուժի Հայաստանը

Հայաստանում խուճապ է առաջացրել մետապնևմավիրուսը, որը այս օրերին շատ տարածված է Չինաստանում ու անգամ Ռուսաստան է հասել: Սա սուր շնչառական վիրուս է, որը վերին շնչուղիները ախտահարող այլ վիրուսների նման հիմնականում օդակաթիլային եղանակով է տարածվում: 

Վերջին շաբաթում մեր երկրում ակտիվացել են սուր շնչառական վարակները, սակայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից վստահեցնում են, որ սա Չինաստանում տարածված վիրուսը չէ: Մետապնևմավիրուսը Հայաստանում վերջին անգամ հայտնվել է անցած տարի ապրիլին: