Լրահոս
Հասարակական
12:50
02.04.22
1 615

Վերամբարձ կռունկը անզգուշաբար հարվածել է 26 տարեկան տղային․ նա մահացել է

Img default alt hy

Այսօր, ապրիլի 2-ին, աշխատանքային կանոնների խախտման պատճառով  ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։ 

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղ տանող հատվածի «Փորձադաշտ» կոչվող տարածքում Վայոց Ձորի մարզի բնակիչ 23-ամյա Կարեն Ա․-ն իր վարած «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս, հետընթաց է արել, որի ժամանակ անզգուշաբար հարվածել  է Վայոց Ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Հ․-ին։

Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով, մահացել է։