Լրահոս
Հայաստան
15:12
09.09.21
59

Վերադարձած երկու գերիներին տեսակցել են ՄԻՊ ներկայացուցիչները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են գերությունից վերադարձած երկու քաղաքացիներին: Նրանք առանձնազրույց են ունենցել, ուսումնասիրել են առողջական վիճակը:

Գերիներ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը հուլիսի 14-ին էին անհետացել Սև լճի տարածքից։ Մոտ 2 ամիս նրանք եղել են Բաքվի բանտում, չնայած Բաքուն պաշտոնապես չէր հաստատում նրանց գերության փաստը։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 7-ին երեկոյան Հայաստան վերադարձած 2 հայ գերիներին փոխանակել են օգոստոսի 25-ին Մարտակերտ մտած ադրբեջանցի Ջամիլ Բաբաևի հետ: