Լրահոս
Իրավական
20:36
17.10.25
2 164

Վեհափառին առնչվող վարույթ է նախաձեռնվել

Img default alt hy

Նաթան սրբազանի և կարգալույծ արված Աղան Երնջակյանի հեռախոսազրույցի հիման վրա վարույթ է հարուցվել:

Նշենք, որ ձայնագրության մեջ Աղան Երնջակյանն ասում է, թե Վեհափառ հայրապետը իրեն հարկադրել է մասնակցել ընդդիմադիր ցույցերի:

Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Հոդվածը, որով հարուցվել է վարույթը, նախատեսում է պատիժ միայն ազատազրկման ձևով: