Լրահոս
Հասարակական
09:45
13.09.24
287

«Վազ»-ը Գյումրի ընթանալիս՝ բախվել է հողաթմբին և հայտնվել հաստաբուն ծառի վրա․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Սեպտեմբերի 12-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում «Վազ 21014» մակնիշի ավտոմեքենան Ջաջուռ գյուղի սկզբնամասում, դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին, ապա հայտնվել հաստաբուն ծառի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։