Լրահոս
Իրավական
13:45
26.01.23
111

«Վայբերով են ստացել ծնողներին Եռաբլուրից բռնի ուժող հեռացնելու հրամանը». առերեսում

Հայաստանի քննչական կոմիտեում այսօր առերեսվել են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները և Եռաբլուրից նրանց բռնի ուժով բերման ենթարկած ոստիկանները:

Միջադեպը տեղի էր ունեցել նախորդ տարի՝ Հայաստանի անկախության օրը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ ոստիկանները քաշքշելով բերման էին ենթարկել զոհված զինծառայողների 37 հարազատի, որոնցից 18-ը տուժող են ճանաչվել: