Լրահոս
Հասարակական
21:50
21.01.23
197

Վառվող վարկածներ. քննությունը «վարում է» Փաշինյանը

15 զինծառայողի կյանք խլած բանակային ողբերգության փաշինյանական վարկածը միակը չէ: Այն, որ կան նաև այլ վարկածներ, զինդատախազության ներկայացուցիչն է հայտնել Հանրային հեռուստատեսության եթերում:

Փրկարար ծառայության գնդապետն էլ նույն հեռուստաալիքով պատմել է, որ փրկարարները 14 զինծառայողների մոխրացած մարմինները գտել են մահճակալների վրա, տանիքից թափված հողի շերտի տակ, իսկ մեկ զինծառայող էլ դռան մոտ է եղել: