Լրահոս
Հասարակական
20:16
19.02.25
237

Վարորդները սարսափում են, երեխաներն՝ ուրախանում. առատ ձյուն և սաստիկ ցուրտ է սպասվում Հայաստանում

 

Ձյան տեղումների և ճանապարհներին բուքի մասին է հայտնում ճանապարհային դեպարտամենտը: Աշոցքում է առավոտյան 9-ի դրությամբ ձյուն տեղում: Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է: Միջպետական ճանապարհները բաց են: Փրկարար ծառայությունն էլ հայտնում է՝ արգեկափակված ավտոմեքենաների դուրսբերման մասին: Փետրվարի 17-19-ը 9 ավտոմեքենա է արգելափակվել ճանապարհներին: 22 քաղաքացու օգնության են հասել փրկարարները: