Լրահոս
Սպորտ
23:45
12.08.22
108

Վառելիքս ամբողջությամբ չի սպառվել. Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնը չի պատրաստվում հեռանալ սպորտից

Img default alt hy

Ֆորմուլա-1-ի աշխարհի 7-ակի չեմպիոն, «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի վերջին, հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ ավտոսպորտից:

«Այն մրցակիցները, որոնց հետ մեկնարկել եմ Ֆորմուլա-1-ում, աստիճանաբար հեռանում են: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ «վառելիքս» ամբողջությամբ չի սպառվել, ու դեռ կարող եմ պայքարել բարձր տեղերի համար: Կհեռանամ այն ժամանակ, երբ սպառված կլինեմ, և այլևս ուժ չի մնա»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Հեմիլթոնի խոսքերը փոխանցում է Autosport-ը:

Ֆորմուլա-1-ի ընթացիկ մրցաշրջանում Լյուիս Հեմիլթոնը զբաղեցնում է 6-րդ տեղը: