Լրահոս
Հայաստան
13:40
11.03.22
502

Վարդենիսում ընդդիմադիրների նախաձեռնությամբ համայնքապետի ընտրության օրակարգով արտահերթ նիստ կգումարվի

Img default alt hy

Վարդենիս խոշորացված համայնքում մարտի 16-ին արտահերթ նիստ կգումարվի՝ համայնքապետի ընտրության օրակարգով։

NEWS.am-ի հետ զրույցում ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանն ասել է, որ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունների անդամներն են արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես եկել։  

2021 թ․ դեկտեմբերի 5-ին Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, և մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։  Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, և նա կալանավորվեց։ Նա հրաժարվել էր մանդատից։ 

2022 թվականի հունվարի 3-ին, ՔՊ-ը համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանն առաջարկել էր մանդատները վայր դնել  և նոր ընտրություններ անցկացնել, սակայն, ընդդիմադիր ուժերը հրաժարվել էին։