Լրահոս
Իրավական
20:02
20.10.25
144

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան․ Հակակոռուպցիոն կոմիտե

Img default alt hy

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիշեցնենք՝ Գյումրու քաղաքապետին ձերբակալել ու տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Նրան մեղադրում են կաշառք վերցնելու մեջ։ Ղուկասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։