Լրահոս
Հասարակական
16:17
20.10.25
189

Վարդան Ղուկասյանին ձերբակալելու համար ուժայինները կոտրել են հետնամուտքի դռան ապակիները (Տեսանյութ)

Img default alt hy

Ուժայինները Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու համար կոտրեցին քաղաքապետարանի հետնամուտքի դռան ապակիները, քանի որ չէին կարողանում բացել փակ դուռը։ Այդ դրվագը ֆիքսել են տեսացիկները։ 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուժայինները ոտքով հարվածելով փորձում բացել հետնամուտքի դուռը։ Քաղաքապետարանի աշխատակիցները հորդորում էին չփչացնել պետական գույքը, բայց ապարդյուն։