Լրահոս
Իրավական
10:23
21.10.25
411

Վարդան Ղուկասյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում․ փաստաբան

Img default alt hy

Վարդան Ղուկասյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում։ Նրան չեն տրամադրել սնունդ, նա ունի շաքարային դիաբետ, չունի հագուստ, 24 ժամ չի կարողացել օգտվել հիգիենայի պարագաներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով, կիսատ փաստաթղթերով մարդուն զրկել են ազատությունից․ «Գործ ունենք ակնհայտ պատվիրված շինծու քրեական գործի հետ, որը նպատակ ունի զրկել Գյումրին կառավարելու իրավունքից ու ստեղծել քաոս»,- նշեց փաստաբանը։