Լրահոս
Հասարակական
11:52
20.10.25
1 884

Վարդան Ղուկասյանի նկատմամաբ քաղաքական հետապնդում է. Կարեն Սիմոնյան

Img default alt hy

«Ես քաղաքում չեմ, կապնվեցի փոխքաղաքապետի հետ, մի քանի ինֆորմացիա տվեց: 6 ամիս է՝ դա ենք խոսում, որ իշխանությունը բոլորին էլ քաղաքական հետապնդման է ենթարկում: Յուրաքանչյուր նման ռեպրեսիվ արարք գնահատում է քաղաքական, որովհետև հանդարտ ժամանակում գործեր կան հարուցված, և ոչ ոք ոչ մեկի հետևից չի գնում»,- այս մասին, անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան  Ղուկասյանի ձերբակալությանը, ասաց Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը: 

Հիշեցնենք՝ վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրու քաղաքապետարանում է, ձերբակալել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ևս 7 անձի, այս պահին Գյումրիում լարված իրավիճակ է, փորձում են Ղուկասյանին քաղաքապետարանից բերման ենթարկել, սակայն ժողովուրդը դիմադրություն է ցուցաբերում: