Լրահոս
Հասարակական
19:51
20.10.25
192

Վարդան Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է

Img default alt hy

Գյումրու ձերբակալված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, Հակակոռուպցիոն կոմիտե եկած շտապօգնության բրիգադը նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերել։

Այդ մասին լրագրողներին հայտնեց Գյումրու քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։

Ավելի վաղ էլ փաստաբան Արամայիս Հայրապետյանն էր հայտնել, որ Վարդան Ղուկասյանն առավոտվանից իրեն լավ չէր զգում։

Հիշեցնենք՝ Գյումրու քաղաքապետին ձերբակալել ու տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Նրան մեղադրում են կաշառք վերցնելու մեջ։ Ղուկասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։