Լրահոս
Քաղաքական
14:52
18.04.23
196

Վարչապետի թերի գիտելիքների հետևանքն անդադառնում է ամբողջ ժողովրդին վրա․ Մանուկյանը՝ Փաշինյանին

Img default alt hy

«Էս 5 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանի կողմից ԼՂ մասին եղել են այնքան հայտարարություններ, որ վաղը գիտական աշխատանքի նյութ կարող է դառնալ և իրականում այնքան խճճված ու իրարամերժ է խոսել»,-ԱԺ-ում խոսքն ուղղելով Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով․

«Ասում եք ու ասում, ասում եք ու ասում․․․ Ցանկացած պաշտոնի եկած մարդը, ինստիտուցիոնալ հիշողության համար, պետք է խորհրդակցի նախկինների հետ, բայց մինչև հիմա ինձ հայտնի է միայն մեկ հայտարարություն, որ ասել եք՝ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել ենք բանակցային գործընթացի պատմության հետ կապված հարցեր, այլ մարդ, պաշտոնյա կա՞ նախկին, որի հետ քննարկվել է»,-հարցադրեց ընդդիմադիր պատգամավորը։

Փաշինյանի պատասխանից հետո, Գեղամ Մանուկյանն ընդգծեց․ «Մեր ժողովրդի դժբախտությունն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին և 2020 թվականին տարբեր կերպ է ընկալել 1991 թվականի սեպտեմբերի 2-ի Արցախի անկախության հռչակման փաստաթուղթը, որը ողբերգական հետևանք է ունեցել Արցախի և ՀՀ-ի նկատմամբ։ Նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե խորհրդային Հայաստանն ո՞ւմից է անկախացել, 91 թվի թերթ կտամ հետո ծանոթացեք»,-ասաց Մանուկյանը։