Լրահոս
Հասարակական
11:57
17.08.25
310

Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը 9 ժամ փակ է լինելու

Img default alt hy

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ի ժամը 09։00-ից 18։00-ն, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։