Լրահոս
Միջազգային
22:48
02.03.22
366

Վաղը Վրաստանը ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ հայտ կներկայացնի

Img default alt hy

Վրաստանում իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը կառավարության հետ խորհրդակցելուց հետո որոշել է մարտի 3-ին արագացված ռեժիմով դիմել ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։

Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։  Նրա խոսքով, համապատասխան որոշումն ընդունվել է կուսակցության քաղխորհրդի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ խորհրդակցությունների հիման վրա։

Թբիլիսին ԵՄ-ին անդամակցելու համար պաշտոնապես հայտ կներկայացնի վաղը՝ մարտի 3-ին։