Լրահոս
Արցախ
20:43
11.08.22
311

Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով

Img default alt hy

Արցախից առաջին բարեւող գյուղը Աղավնոն է։ Գյուղը հագած-կապած, կոկիկ ու գունեղ հյուրընկալի պես դիմավորում է ամեն մի հայի։ Բայց շուտով ամեն ինչ փոխվելու է։ Ադրբեջանական կողմը պահանջում է Հայաստան-Արցախ երթևեկությունը նոր ճանապարհով կազմակերպել, հեռանալ Բերձորից, իսկ միջանցքը փակվելու դեպքում հայկական Աղավնոն ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվելու: Բնակիչներին արդեն իսկ ասել են՝ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն տները։

ArmDaily-ն ներկայացնում է Աղավնոյի տխուր, բայց դեռ հույսի փոքրիկ նշույլով լուսաբացերից մեկը՝ ֆոտոշարքով։

Բերձորը նույնպես դիմավորեց մեզ լուռ անորոշությամբ և անդառնալիի կանխատեսումով։