Լրահոս
Տարածաշրջան
16:07
09.10.24
935

Turkish Airlines-ի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ

Img default alt hy

Turkish Airlines ընկերության օդաչուն մահացել է Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ, ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել Է ավիափոխադրողի ներկայացուցիչ Յախյա Ուստյուգը։ 

Նշվում է, որ 59-ամյա օդաչու Իլչեխին Փեհլիվանը կորցրել է գիտակցությունը Սիեթլից Ստամբուլ ուղևորվող Airbus 350 ինքնաթիռի թռիչքի ժամանակ:

«Երբ առաջին բուժօգնությունն արդյունք չտվեց, ինքնաթիռի անձնակազմը որոշում կայացրեց արտակարգ վայրէջք կատարել, բայց նա մահացավ վայրէջքից առաջ»,- ասաց Ուստյունը:

Ավիաընկերության ներկայացուցիչը մանրամասնել է, որ մահացածը պարբերաբար բժշկական զննում է անցել ավիացիոն բժշկական կենտրոնում, առողջական խնդիրներ նրա մոտ չեն հայտնաբերել: