Լրահոս
Հասարակական
23:45
21.04.25
254

Թշնամանք և ապատեղեկատվություն է գեներացնում համացանցը. ՀՌՀ նախագահի տարեկան զեկույցը

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հեղինակությունը բարձրացնելու ամենաարդյունավետ ճանապարհը, ըստ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի, հանձնաժողովի լիազորությունների շրջանակի ընդլայնումն է: Խորհրդարանում այսօր ավարտել են ՀՌՀ տարեկան զեկույցի քննարկումը: Հանձնաժողովի նախագահը դժգոհել է՝ մեդիաբարեփոխումները դանդաղում են նաև Բարձր տեխնոգիական արդյունաբերության նախարարի հաճախակի փոփոխության պատճառով: ՀՌՀ-ն արձանագրել է, որ Հայաստանում ատելության խոսք են հնչեցնում հիմնականում ինտերնետ-ալիքները, հենց դրա համար է հանձնաժողովը ուզում նաև կաբելային հեռուստատեսության և ինտերնետ-ալիքների հեռարձակումը կարգավորելու լիազորություն ստանալ: