Լրահոս
Քաղաքական
23:13
31.10.21
49

Ծանոթություն կարկառուն ՔՊ-ականների հետ կամ «սոխ կերեք, լացեք». սովորական հայկական սկանդալներ

«Դավաճան», «հայասպան» բառերը ստվերի պես ուղեկցում են Փաշինյանի թիմի ներկայացուցիչներին ու հանգիստ չեն տալիս անգամ հեռավոր Կիպրոսում: Կիպրոսի հայերը այս շաբաթ հավաքվեցին ու մտածածն ասացին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին: Ալեն Սիմոնյանի դեմքից անգամ մի վայրկյան չնահանջեց հավանաբար հին գործից մնացած՝ արտիստիկ քամահրանքը:

Այս շաբաթ Հայաստանի առանց այդ էլ կիսախարխուլ քաղաքական կյանքին քայլ-քայլ սկսեց մոտենալ մի նոր սպառնալիք: Փորձագետներն ասում են՝ բարեբախտաբար, Մհեր Արմենիան քայլարշավի կեսից որոշեց մեքենայով շարունակել Շուռնուխ-Երևան ճանապարհը, թե չէ՝ ով իմանա՝ գուցե նոր հեղափոխություն լիներ: Փաշինյանն է՛լ Գյումրիից մենակ էր ճանապարհ ընկել: