Լրահոս
Սպորտ
14:55
20.01.23
105

Տրոսարդն այսօր բուժզննում կանցնի Արսենալ տեղափոխվելու համար․ հայտնի են տրանսֆերի մանրամասները

Img default alt hy

Լեանդրո Տրոսարդը «Բրայթոնից» կտեղափոխվի «Արսենալ»:

Տրանսֆերի գումարը կկազմի 21 մլն ֆունտ, «Բրայթոնը» կարող է ստանալ ևս 4-5 մլն ֆունտ բոնուսների տեսքով։ Երեկ երեկոյան ակումբները լիարժեք համաձայնության են եկել 28-ամյա վինգերի տրանսֆերի հարցում։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Տրոսարդն առաջարկներ ուներ անգլիական այլ ակումբներից, ինչպես նաև ֆրանսիական թիմերից, բայց նա ընտրել է «Արսենալը»։ Բելգիացին զրույց է ունեցել Միկել Արտետայի հետ։ Տրոսարդը շատ ուրախ է, որ իրեն հնարավորություն է ընձեռվել տեղափոխվել «Արսենալ»:

Այսօր ֆուտբոլիստը բուժզննում կանցնի։ Պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսը։

Տրոսարդն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 16 հանդիպում և խփել 7 գոլ։

Աղբյուր  ArmSport.am