Լրահոս
Միջազգային
23:23
17.10.25
759

Թրամփը ողջունել է Ռուսաստանի և Ալյասկայի միջև թունելի գաղափարը

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքիր է անվանել ՌԴ-ի և Ալյասկայի միջև թունելի գաղափարը:

Ավելի վաղ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտնել էր Բերինգի նեղուցով թունելի կառուցման հնարավորության մասին, որը կմիացներ Ռուսաստանը և Ալյասկան: Նա նշել է, որ թունելը կարող է ավարտվել ութ տարուց պակաս ժամանակահատվածում՝ ցուցադրելով առաջադեմ տեխնոլոգիաներ:

«Ես լսել եմ այդ մասին, դա հետաքրքիր է», - ասել Է Թրամփը Սպիտակ տանը: