Լրահոս
Միջազգային
11:28
10.01.25
540

Թրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին

Img default alt hy

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է հանդիպել իր հետ և որ կոմղերը հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տանում: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նա ցանկանում է հանդիպել, և մենք դա կազմակերպում ենք»,- լրագրողներին ասել է Թրամփը։

Իսկ իր, Պուտինի և Չինաստանի առաջնորդի եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Թրամփը պատասխանել է՝ դա կորոշվի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ՌԴ նախագահն ասել էր, որ պատրաստ է Թրամփի հետ հանդիպման՝ նշելով, որ եթե դա տեղի ունենա, երկու նախագահները խոսելու բան կունենան։