Լրահոս
Միջազգային
22:19
17.10.25
154

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման է ձգտում

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձգտում է հասնել Ուկրաինայի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը՝ վստահություն հայտնելով, որ դրան կհաջողվի հասնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մեզ կհաջողվի հասնել այդ հակամարտության լուծմանը։  Երեկ ես շատ լավ զրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և կարծում եմ, որ նա նույնպես ցանկանում է ավարտել այս հակամարտությունը», - ասել Է Թրամփը Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ 

Միևնույն ժամանակ, խոսելով Բուդապեշտում Պուտինի հետ կայանալիք գագաթնաժողովից հետո ուկրաինական հակամարտության դադարեցման հեռանկարների մասին, Թրամփն ասել է. «Տեսնենք, թե ինչպես կընթանա ամեն ինչ»: