Լրահոս
Միջազգային
22:45
21.10.25
180

Թրամփը հայտարարել է, որ իր ջանքերով շուտով կավարտվի արդեն իններորդ պատերազմը

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է շուտով վերջ դնել աշխարհի պատերազմներից ևս մեկին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Դոնակդ Թրամփը հայտարարել է հանրապետական սենատորների հետ հանդիպմանը։

«Մենք հասել ենք ութ պատերազմի ավարտին։ Կհավատաք, թե՝ ոչ, մոտենում իններորդի ավարտը», - ասել է ԱՄՆ նախագահը՝ չմանրամասնելով, թե որ պատերազմի ավարտի մասին է խոսքը։