Լրահոս
Քաղաքական
10:15
23.01.23
175

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, պետք է շտապ լուծումներ գտնել. Տոյվո Կլաարը Երևանում է

Img default alt hy

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է։

Եվրոպացի պաշտոնյան այս մասին տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ․

«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։  Անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները գտնելու համար: Եվրամիության նպատակը մնում է նույնը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորում», - գրել է նա։