Լրահոս
Հասարակական
14:22
24.12.22
153

Toyota-ն դուրս է եկել հանդիպակաց ու բախվել MAN բեռնատարին․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գոռ Հ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 359 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել հանդիպակաց երթևեկող, Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Գոռ Դ․-ի վարած MAN մակնիշի բեռնատարին և հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վազգեն Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեղրու» բժշկական կենտրոն։ 

Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։  

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդն ու վիրավոր ուղևորը հարազատ եղբայրներ են։