Լրահոս
Տնտեսական
11:15
18.08.25
286

Տուժելու են ոչ միայն ալկոհոլային խմիչքներ արտադրողները, այլ նաև տասնյակ հազարավոր խաղողագործներ․ տնտեսագետ

Img default alt hy

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը տելեգրամյան ալիքում գրում է

«Լոգիստիկ խնդիրների և վրացական իշխանությունների հետ կոնֆլիկտի չլուծումն իր բացասական ազդեցությունն է թողել կոնյակագործության և գինեգործության վրա։

Մասնավորապես, պաշտոնական վիճակագրության համաձայն` 2025 թվականի առաջին կիսամյակում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 31.8%-ով, իսկ խաղողի գինունը` 36,3%-ով: Ըստ էության, այս տարի հայաստանյան ավանդական ալկոհոլային արտադրության  1/3-ով կրճատումը շղթայաբար բացասաբար է ազդելու նաև խաղողի մթերման ծավալների և գների վրա աշնանը:

Հետևաբար, տուժելու են ոչ միայն ալկոհոլային խմիչքներ արտադրողները, այլ նաև տասնյակ հազարավոր խաղողագործներ: Այսօրվանից պետք է մտածել` ինչպես են լուծելու խաղողի մթերման խնդիրը, քանի որ մթերողների տարաները չեն դատարկվել»: