Լրահոս
Տարածաշրջան
13:08
22.12.24
483

Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ․ 4 մարդ զոհվել է (Տեսանյութ)

Img default alt hy

Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Մուղլայի նահանգապետ Իդրիս Աքբիյիկն հայտնել է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել։

«Թռիչքի ժամանակ այն բախվել է մեր հիվանդանոցի 4-րդ հարկին։ Զոհվել է 2 օդաչու, 1 բժիշկ և 1 աշխատակից։ Այժմ թանձր մառախուղ է, պատճառը պարզվում է»,- ասել է նա։

Աքբիյիկը հավելել է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով հիվանդանոցում ոչ ոք չի տուժել։