Լրահոս
Տարածաշրջան
18:15
17.09.25
139

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Img default alt hy

Բաքվում անցկացվում է «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությունը, որին մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի, Կատարի, Ղազախստանի և Ուզբեկստանի հատուկ նշանակության ուժերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ համատեղ զորավարժության նպատակն է բարձարցնել մասնակից երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ օպերացիաներ իրականացնելու կարողությունները, ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը և ռազմական համերաշխությունը։

Զորավարժությանը փորձարկվել են անդրսահմանային ահաբեկչության դեմ պայքարի և ներսահմանային ռազմագործողությունների սցենարներ։ Ըստ այդմ՝ կիրառվել են թե՛ ցամաքային և թե օդային ուժեր։

Նշվում է, որ մասնավորապես թուրք կոմանդոները ադրբեջանցի հատուկջոկատայիններ հետ միասին իրականացրել են համատեղ գործողություններ են սահմանված սցենարի համաձայն։