Լրահոս
Սպորտ
23:52
07.01.25
744

Թուրքական Սուպերլիգան թունավոր ու սկանդալային է․ Մոուրինյուն կրկին ուշադրության կենտրոնում է

Img default alt hy

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել իր սուր հայտարարություններով։ Պորտուգալացի մասնագետը քննադատել է թուրքական Սուպերլիգան՝ այն անվանելով «թունավոր» և «սկանդալային»։

Նա հատկապես ընդգծել է «Գալաթասարայի» վերջին հաղթանակը «Գյոզթեփեի» նկատմամբ, որն ավարտվեց 2:1 հաշվով և առաջացրեց վիճահարույց կարծիքներ։

Մոուրինյուն նշել է, որ իր 25-ամյա կարիերայում նման իրավիճակ չի տեսել, և քննադատել է «Գալաթասարայի» հաղթանակը՝ ընդգծելով, որ այսպիսի հաղթանակները չեն համապատասխանում մարզական արժեքներին։

Հավելենք, որ «Ֆեներբահչեն» ներկայումս 8 միավորով հետ է իր մրցակից «Գալաթասարայից», և պորտուգալացի մասնագետը բազմիցս քննադատել է մրցավարությունը՝ պնդելով, որ իր թիմը պայքարում է «համակարգի» դեմ, փոխանցում է Armsport-ը։