Լրահոս
Հայաստան
11:40
28.02.22
298

Թուլացող Հայաստանը թուլացող Սփյուռք է և հակառակը. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Մենք առանձին վերցրած՝ Արցախի, Սփյուռքի և Հայաստանի օրակարգ չունենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ իր խոսքում նշել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:  

«Մեզ համար Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը անբաժան և միասնական օրակարգ է։ Թուլացող Հայաստանը թուլացող Սփյուռք է և հակառակը։ Հետևաբար, բոլոր փորձերը՝ ջլատել և պառակտել մեր միասնությունը, դատապարտված են։   Հայաստանն ստեղծված իրավիճակից կարող է դուրս գալ միայն համահայկական ողջ ներուժի ամբողջական և արդյունավետ օգտագործմամբ»,- հայտարարել է Սաղաթելյանը:  

Նա նաև անդրադարձել է ՀՅԴ-ին՝ նշել, որ Դաշնակցությունը սոսկ քաղաքական կուսակցություն չէ.  այն մեր ժողովրդի խորքից սերող համազգային, համահայկական կազմակերպություն է։

«Դաշնակցությունը համաշխարհային ցանց է, ազգային ու հայկական համակարգ, հայ ինքնության և դիմադրողականության առանցք։  Ես կուզեի, որ Ընդհանուր ժողովից հետո կարողանանք գործնական քայլերով այս ընկալումը ձևավորել Դաշնակցության հանդեպ:  Դաշնակցության առաքելությունն ավելին է, քան դասական քաղաքական գործունեությունը։ Մենք պետք է դառնանք ազգային, պայքարող, արժանապատվություն ունեցող բոլոր ուժերի  Դաշնակցություն,  այս պահի ազգային շահի գերակայության թելադրանքը դա է»,- ընդգծել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: