Լրահոս
Քաղաքական
23:01
17.09.25
164

Թոշակը 50 տոկոսով բարձրացնելու հնարավորություն կա. Հայաքվեն ստորագրահավաք է սկսում

Կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու պահանջով, հաջորդ շաբաթվանից ստորագրահավաք է սկսում «Հայաքվե» նախաձեռնությունը: Հայաքվեում համոզված են՝ մոտ կես միլիոն մարդու թոշակ հնարավոր է բարձրացնել, եթե կրճատվեն պետական որոշ կառույցների բյուջեից հատկացվող փողերը՝ այդ թվում վարչապետի պահուստային ֆոնդը: