Լրահոս
Միջազգային
10:45
18.02.25
998

Տորոնտոյում ինքնաթիռը վայրէջք կատարելիս գլխիվայր շուռ է եկել

Img default alt hy

Տորոնտոյի Փիրսոնի անվան միջազգային օդանավակայանում  ինքնաթիռը վթարի է ենթարկվել և շրջվել, որի հետևանքով 18 ուղևոր է վիրավորվել։ Այս միջադեպին նախորդել էին ձյան առատ տեղումներ, ինչի պատճառով մի շարք չվերթեր հետաձգվել կամ չեղարկվել էին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է կանադական CBC լրատվամիջոցը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով փետրվարի 17-ի ցերեկը։ ԱՄՆ Մինեապոլիս քաղաքից Կանադայի Տորոնտո մեկնող ինքնաթիռում եղել է 80 մարդ՝ 76 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Բարեբախտաբար, զոհեր չկան։ 

Ավիավթարից հետո օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները։