Լրահոս
Միջազգային
13:15
10.06.23
76

Տոկիոյի օդանավակայանում միմյանց են բախվել երկու ինքնաթիռ

Img default alt hy

Տոկիոյի Հանեդա օդանավակայանում թռիչքուղու մոտ միմյանց են բախվել երկու ինքնաթիռ, դրանից հետո որոշ թռիչքներ հետաձգվել են, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ճապոնիայի տրանսպորտի նախարարությանը:

Ավիաընկերություններից մեկը հայտնել է, որ տուժածներ չկան, սակայն միջադեպի հետևանքով օդանավակայանի չորս թռիչքուղիներից մեկը փակվել է:

Կադրերից տեսանելի է, որ ինքնաթիռներից մեկի թևի մի մասը կոտրված է, թռիչքուղու մոտ կան բեկորներ: