Լրահոս
Միջազգային
23:35
02.03.22
1 270

Տոկաևը Զելենսկուն ասել է ՌԴ-ի հետ բանակցություններում համաձայնության գալու կարևորության մասին

Img default alt hy

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի հետ բանակցություններում համաձայնության հասնելու և ռազմական գործողությունների դադարեցման կարևորության մասին։ 

Այս մասին չորեքշաբթի՝ մարտի 2-ին, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Պետությունների ղեկավարները պայմանավորվել են նաև Ղազախստանի և Ուկրաինայի միջև հումանիտար ոլորտում համագործակցության շուրջ։

Տոկաևի և Զելենսկու զրույցը կայացել է Կիևի նախաձեռնությամբ, հայտնում է RT-ն։