Լրահոս
Հայաստան
19:35
28.02.22
1 180

Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Ավանի փոխթաղապետը

Img default alt hy

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության,ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում  Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով  Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել  2 քաղաքացու: Նրանք  Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանն ու 42-ամյա Սեյրան Սարգսյանն են:  

Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Ներսես Պողոսյանը, որն Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի  2-րդ զանգվածում գտնվող այգուց:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Ն. Պողոսյանն ու Ս. Սարգսյանը  բաց են թողնվել:

Ի դեպ, հենց Ավանի փոխթաղապետն էր Եռաբլուրում ծիծաղած Լուլուին արդարացրել՝ գրելով․

«Հեչ ում հետ ա եղել, որ թաղումի կամ հոգեհանգստի ժամանակ խնդա, մենակ ճիշտը։ Իմ հետ եղել ա»։