Լրահոս
Իրավական
15:10
18.02.25
202

Տիրան Խաչատրյանն ազատ կարձակվի

Img default alt hy

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան խափանման միջոցը փոխվեց։ Դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց 10 միլիոն ՀՀ դրամ գրավով և չբացակայելու արգելքով։

Դատարանը մերժեց Տիրան Խաչատրյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու դատախազի միջնորդությունը։

Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է Տիրան Խաչատրյանը։

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։