Լրահոս
Քաղաքական
14:39
17.10.25
1 770

Տիգրան Ավինյանը այդպես էլ չհերքեց 560 հազար դոլար կաշառք ստանալու փաստը. ակտիվիստ

Img default alt hy

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքում գրել է. «Երկու օր է անցել իմ հրապարակած շինարարական թույլտվության կառուցված գյուղամթերքի շուկայի մասին, որը կառուցվել է համայնքից գողացած 360 հազար դոլար արժողությամբ 500 քմ հողատարածքի վրա։

Այդ հրապարակման մեջ ես հրապարակային պահանջել եմ, որ Տիգրան Ավինյանը հերքի, թե նա 560 հազար դոլար կաշառք է ստացել այդ ապօրինության առջև աչք փակելու համար, և եթե կապ չունի, ապա քանդի ապօրինի կառուցված այդ շուկան, ինչպես քանդում է ծեր, տարեց պապիկների ավտոտնակները։

Սակայն Տիգրան Ավինյանը այդպես էլ չհերքեց 560 հազար դոլար կաշառք ստանալու փաստը, քանի որ, ինչպես պարզվում է Oragir.News-ի հրապարակած հոդվածից, դա իր մտերիմներին պատկանող շուկա է։

Դրա համար է Տիգրան Ավինյանը լռում, իսկ այդ դեպքի վերաբերյալ 2024թ․ տրված կոռուպցիայի հաղորդման հիման վրա ՀՀ դատախազությունը նույնիսկ քրեական գործ չի հարուցել և ևս աչք է փակել։

Փաստացի ստացվում է, որ Տիգրան Ավինյանի լռությունը նշանակում է՝ նա իր մտերիմներից 560 հազար դոլար կաշառք է ստացել այդ ապօրինության առջև աչք փակելու համար»։