Լրահոս
Հայաստան
20:03
04.09.21
52

«Թուրքը կարա լյուբոյ ժամանակ փակի». Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհ՝ դրամաշնորհով

Ադրբեջանցիների ճանապարհային վերջին սադրանքներից հետո՝ Սյունիքի համայնքային իշխանությունները սկսել են Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհի շինարարությունը՝ դոնոր կազմակերպության օգնությամբ:

Այդ ուղին ծայրից ծայր անցնելու համար մոտ 12 անգամ ավելի շատ ժամանակ կպահանջվի, քան հին ճանապարհի դեպքում էր: Սյունեցիները կարծում են՝ լավ է՝ ճամփան լինի երկար, բայց անվտանգ: Կապան-Ճակատեն 12 կմ-անոց մայրուղու 4 կմ-ի վրա ադրբեջանցիներն են կանգնած: Երաշխիք չկա, թե նրանք մի օր էլ չեն որոշի փակել այդ հատվածը: