Լրահոս
Միջազգային
17:00
28.10.21
72

Թուրքիայի դրոշով շոկոլադը գետնով է տվել իտալացի պատգամավորը. տեսանյութ

Իտալիայի խորհրդարանի աջակողմյան կուսակցության պատգամավոր Անջելո Չիոկան գետնով է տվել Թուրքիայի դրոշով շոկոլադը: Դեպքը պատահել է Եվրախորհրդարանի արտահերթ նիստում:

Չիոկան դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի «խաղաղության ակունք» ռազմական գործողությունը ու թուրք պատգամավորների նվիրած շոկոլադի տուփը ցուցադրաբար գետնին է շպրտել: