Լրահոս
Հայաստան
23:17
04.08.21
71

Թշնամու 17 գնդակ է դիպել չինչինի մայրամուտին սիրահարված զինվորին

Հայաստանի տարածք ներխուժած թշնամին մեկ շաբաթ առաջ այսօր Գեղարքունիքում հարձակվեց հայկական հենակետերի վրա՝ փորձելով առաջ տալ իր զբաղեցրած դիրքերը: Վերլուծաբանները նկատեցին, որ սա առաջին լուրջ ռազմական բախումն էր 44-օրյա պատերազմից հետո: Հայկական դիրքերի պաշտպանության ժամանակ զոհվեցին հրամանատարն ու երկու շարքային զինծառայողներ:

Թշնամու 17 գնդակ է իր վրա ընդունել 19-ամյա Դավիթ Քոչարյանը՝ փակելով ադրբեջանցիների ճանապարհը ու փրկելով ընկերներին: Այս մասին իմ գործընկերներին պատմել են Դավիթի ծննդավայրում՝ Տավուշի Չինչին գյողում: