Լրահոս
Հասարակական
13:03
21.01.23
276

Տղաները ծխահարվել են և չեն արթնացել. «Դա վարկած է, բայց հենց այդպես էլ կլինի»

Գեղարքունիքի Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից մահացած 15 զինվորներից 14-ին փրկարարները հայտնաբերել են մահճակալներին անշարժացած պառկած վիճակում։

Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ տղաները ծխահարվել են և չեն արթնացել։