Լրահոս
Սպորտ
23:30
15.10.25
185

Տղամարդկանց հավաքականը հանդես եկավ իր հնարավորություններից ցածր․ շախմատի ԵԱ

Img default alt hy

Բաթումիում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրել է ընդամենը 20-րդ տեղը։

Վերջին` 9-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով պարտվել է Վրաստանի երկրորդ թիմին։

Արամ Հակոբյանը հաղթել է, Գաբրել Սարգսյանը ոչ-ոքի է գրանցել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտվել են։

Տղամարդիկ մրցաշարում տարել են 2 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 2 պարտություն, ինչը հնարավորություններից ցածր արդյունք է մեր թիմի համար։ 15 միավորով Եվրոպայի չեմպիոն է դարձել Ուկրաինայի հավաքականը։

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը վերջին մրցախաղում ոչ-ոքի է գրանցել Ուկրաինայի թիմի հետ և 12 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Կանանց պայքարում չեմպիոն է դարձել Լեհաստանի հավաքականը, որը վաստակել է 16 միավոր։