Լրահոս
Միջազգային
13:30
15.02.25
396

Տեխասում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

ԱՄՆ-ի Տեխասի արևմուտքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 5.23-ին (Երեւանի ժամանակով 8.23-ին) Օդեսա քաղաքից 168 կմ արեւմուտք-հարավ-արեւմուտք:

Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել: