Լրահոս
Միջազգային
17:34
19.07.22
87

Թեհրանը թույլ չի տա արգելափակել հայ-իրանական սահմանը. Իրան-Ռուսաստան-Թուրքիա բանակցություններ

Թեհրանը թույլ չի տա, որ Ադրբեջանն ու Թուրքիան արգելափակեն Հայաստան-Իրան սահմանը: 

Այս թափանցիկ ակնարկն արել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

Իրանական «Իսնա» լրատվամիջոցը հայտնում է, որ Խամենեին ասել է՝ «Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, իսլմական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»։