Լրահոս
Միջազգային
20:42
19.07.22
218

Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը

Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը , հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։

Պուտինը մեկօրյա այցով Թեհրանում է։ Ինչպես սպասվում է, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը։

Դրանից հետո կսկսվի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ նրանք կքննարկեն սիրիական խնդիրը։