Լրահոս
Քաղաքական
15:54
16.10.25
470

Թե բա մամուլից եմ տեղեկացել..., մամուլից էլ կտեղեկանա, որ ինքն այլևս վարչապետ չէ. Հովհաննես Իշխանյան

Img default alt hy


«Ես երեկ Լուրերն էի նայել և իմացել, որ հաղորդում է եղել հանցագործության մասին և հաղորդմանը եղել է արձագանք»: Այսպես է արձագանքել Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի թեմի առանորդ Մկրտիչ սրբազանի և 12 հոգևորականների ձերբակալության վերաբերյալ հարցին: 

Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, թե լուրերից է տեղեկացել. «Դա ոչ միայն իշխանությունների կազմակերպածն է, այլև լիովին տեղավորվում է թուրքական էքսպանսիայի և թուրանական պետության ստեղծման մեջ: Եկեղեցու հենասյունները հերթով ջարդելով գնում են, մինչև հասնեն բաղձալի երազանքին՝ կաթողիկոսին: Թե բա մամուլից եմ տեղեկացել..., մամուլից էլ կտեղեկանա, որ ինքն այլևս վարչապետ չէ»,-« news.5tv.am»-ի հետ զրույցում ասաց Իշխանյանը: 

Իրավապաշտպանի խոսքով՝ հոգևորականների դեմ տեղի ունեցողը պետք չէ դիտարկել որպես միայն հոգևորականների հալածանք. «Որտեղ որ ներխուժել է Թուրքիան, այնտեղ նա վերացնում է իրենից տարբերվողին: Թուրքիայի արևելյան հատվածում իրենցից տարբերվողը հայերն են, ու Հայ առաքելական եկեղեցին հայերի բազմության մեջ ենթաբազմություն է: Եթե չկանխվի Թուրքիայի ֆաշիզմը, այստեղ ոչ միայն եկեղեցի չի լինելու, այլև Հայոց լեզու չի լինելու, Մատենադարան չի լինելու ու ընդհանրապես հայկական ինքնություն չի լինելու, բայց դա կկանխվի»,- ասաց Իշխանյանը: